Մեհդի Բենատիան կրոնի պատճառով չի ցանկացել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մարոկացի պաշտպան Մեհդի Բենատիան պարզաբանել է, թե ինչու է գերադասել տեղափոխվել Կատարի «Ալ-Դուհայլ», թեպետ «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ ուներ:
«Մարոկկոյի մարզական լրագրողները ինձ քննադատեցին Դոհա տեղափոխվելու համար: Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը հարգեն որոշումս, քանի որ այն ես ընդունել եմ հանուն ինձ և իմ ընտանիքի:
Ես ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները մեծանան մահմեդական շրջապատում: Ես կարող էի տեղափոխվել Էմիրաթների կամ Սաուդյան Արաբիայի ակումմբ, սակայն գերադասեցի «Ալ-Դուհայլը»:
Բազմաթիվ մարոկացիներ հանդես են գալիս հավաքականում՝ միևնույն ժամանակ խաղալով Պարսից ծոցի երկրների ակումբներում:
Մարոկկոյի հավաքականի մարզիչ Էրվե Ռենարն ինձ լավ է ճանաչում: Եթե նա որոշի, ես ազգային հավաքականում արժանի չեմ տեղ ունենալ, ապա ես կհարգնեմ նրա որոշումը», ասել է Բենատիան:
Բենատիան չորս երեխա ունի. երկու դուստր՝ 8 և 2 տարեկան, և երկու զավակ՝ 5 տարեկան և 9 ամսեկան: