211652_close_icon
views-count1831 դիտում article-date 22:26 08-02-2019

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Փետրվարի 7-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում լրագրողների անվտանգության վերաբերյալ ընդունված որոշման կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում խոսքի ազատությանը, և այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին: Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ հետ ՀՀ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ: ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված ԵԱՀԿ այս կառույցի գործունեությանը:

Նմանատիպ նյութեր