2088 դիտում
20:00 08-02-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունվարին աճել է
Տարին դրական սկսվեց սննդամթերքի համաշխարհային գների համար`ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը 2019թ.-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ գրանցեց 1.8 տոկոս աճ՝ կազմելով միջինը 164,8 կետ:
Ըստ ՄԱԿ-ի գործակալության տվյալների, աճը պայմանավորված է կաթնամթերքի գների կտրուկ վերելքով և արմավելու ու սոյայի յուղերի գների կայունացմամբ: Գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2.2 տոկոսով ցածր էր 2018թ.-ի հունվարի մակարդակից:
ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունվարին եղել է միջինը 168.1 կետ, ինչը բավականին բարձր է դեկտեմբերի ցուցանիշի համեմատ: Հիմնական հատիկավորների գները մեծամասամբ կայուն են եղել` չնայած արտահանման ծավալների կրճատմանը և համաշխարհային պահանջարկի բարձր մակարդակին:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով, ինչը հետևանք է արմավենու յուղի գնի բարձրացման՝ հիմնական արտադրող երկրներում սեզոնային արտադրության անկման պատճառով: Սոյայի միջազգային գները նույնպես բարձրացել են՝ Հարավային Ամերիկայի երկրներից ներկրման պահանջարկի ավելացման ֆոնի վրա:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ աճել է 7.2 տոկոսով` էապես փոխելով յոթ ամիսների գնային անկման միտումը: Այս աճի հիմնական գործոնը արտահանման սահմանափակ քանակներն են` Եվրոպայում առկա ներքին մեծ պահանջարկի, ինչպես նաև առաջիկա ամիսներին Օկեանիայից արտահանման առաջարկի ակնկալվող սեզոնային անկման պատճառով:
ՊԳԿ շաքարավազի գնային ինդեքսը աճել է 1.3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ Բրազիլիայի արժույթի (բրազիլական ռեալ) արժևորմամբ, որը աշխարհում շաքարավազի ամենամեծ արտահանողն է:
ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը գրեթե չի փոխվել դեկտեմբեր ամսվա համեմատ: Հունվարի արժեքը հաշվարկվել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մսի գինը ենթադրաբար կայուն է եղել, քանի որ պաշտոնական տվյալները հասանելի չեն եղել կառավարության գործունեության ժամանակավո դադարեցման (shutdown-ի) պատճառով: Այլ երկրներում, տավարի, խոզի և թռչնի մսի միջազգային գնառաջարկը կայուն է եղել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է՝ Օվկիանիայից լայնածավալ արտահանման շնորհիվ:
Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ՊԳԿ-ի կանխատեսվող ծավալների մասին կարող եք կարդալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/?utm_source=pressrelease&utm_medium=email&utm_campaign=fao]այստեղ[/url]:
[b]ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
18:16 09-07-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին կայուն է եղել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
946 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին