41062 դիտում
21:37 10-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խոշոր չափի կեղծ ԱՄՆ-ի դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 2 քաղաքացու.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://https://shamshyan.com/hy/article/2019/02/10/1117126/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց:
Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+