10606 դիտում
19:44 11-02-2019
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
14783 դիտում
12:36 26-04-2016
Իջևանի զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել. Հովհաննեսը Երեւանից էր
3517 դիտում
15:03 01-07-2015
Զորամասերից մեկում հրազենային վիրավորումից 22-ամյա լեյտենանտ է մահացել
Այս բաժնից
859 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին