211652_close_icon
views-count14837 դիտում article-date 12:36 26-04-2016

Իջևանի զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վիրավորումից զինծառայող է զոհվել. Հովհաննեսը Երեւանից էր

Ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին Իջեւանի Ն զորամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հովհաննեսը Երեւանից է, Բանգլադեշից: Նա հրազենային վիրավորումը ստացել է գլխի շրջանում: Հայտնաբերվել է Հ. Պետրոսյանին ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: Հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախնական տեղեկություններով՝ կատարվածը հակառակորդի կրակոցի հետևանք չէ:

Նմանատիպ նյութեր