211652_close_icon
views-count3460 դիտում article-date 14:39 12-02-2019

Կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու ծրագրեր ունի

Հայաստանի կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Այս մասին այսօր՝ փետվարի 12-ին, ԱԺ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին: «Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք»,-նշեց վարչապետը։ Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն գտնվում է շենքային վատ պայմաններում։

Նմանատիպ նյութեր