211652_close_icon
views-count7621 դիտում article-date 10:37 22-01-2020

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։ Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգևատրումով) միջին խմբի համար 180.000 ՀՀ դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 ՀՀ դրամի սահմաններում է: Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացիները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր