1741 դիտում
15:18 12-02-2019
Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան. Դ. Տոնոյան
Սիրիայում Հայաստանի կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ եղել է գրավոր խնդրանք՝ Սիրիայի իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան», - ասաց Դ. Տոնոյանը:
Նախարարը նշեց նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան:
Կիպրոսի պաշտպանության նախարարն էլ համոզմունքով նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողություն կունենան Սիրիայում իր առաքելությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված