1857 դիտում
19:02 12-02-2019
Խինես Մելենդեսը՝ Հայաստան գալու դրդապատճառների և իր ծրագրերի մասին
ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատրաստված էր ներկայացել լրագրողների հետ հանդիպմանը:
Այսօր կայացած ասուլիսից առաջ Մելենդեսի նախաձեռնությամբ լրագրողներին բաժանվեցին հատուկ թերթիկներ, որոնց վրա իսպանացին ներկայացրել էր Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը.
«Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերի հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը, որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է:
Ես գիտեմ հայկական ֆուտբոլը, քանի որ այստեղ ունեմ ծանոթներ և ընկերներ: Սեմինարների ընթացքում հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Քաջատեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել երկրում: Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ իրենց մարդկային որակներով և մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը: Դրա համար էլ այսօր այստեղ եմ: Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ միայն ապագայի մասին:
Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Եվ դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է բոլորի հետ համագործակցությունը: Օրինակ, մեզ հարկավոր է սերտ համագործակցություն ապահովել ՀՖՖ-ի և ակումբների միջև: Մենք կօգնենք միմյանց՝ այդ եղանակով աշխատելով: Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը և, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք: Միասին ավելի ուժեղ կլինենք:
Մեր նախագիծը հիմնված է հետևյալ դրույթների վրա.
[b]1. Կրթել և պատրաստել լավ մարզիչների
[/b]
Նրանք սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար
Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝ Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին, Ռեդոնդոյին, Յերոյին, Կարանկային, Սելադեսին և շատ այլ մասնագետներին:
Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ:
Լավ մարզիչների շնորհիվ ֆուտբոլիստը օգտագործում է իր բնատուր տաղանդը և անմիջապես կատարելագործվում է:
Երեխաները պետք է լավագույն ուսուցիչների հետ աշխատեն
Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից և կավարտեմ գործընթացը PRO կարգի արտոնագրի դասընթացով:
C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը:
[b]2. Բոլորի համար միևնույն խաղային մոդելի ներմուծում
[/b]
Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն:
Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական:
Անհրաժեշտ է գործածել անհատական տաղանդը թիմային շահերի համատեքստում:
Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային մոդել ստեղծելու համար:
Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդով:
[b]3.Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը
[/b]
Պետք է համապատասխանեցնել մրցումները երեխաների տարիքին և երեխաների աճման տարիքներին:
Նպաստել խաղացողի առաջընթացին՝ ընտրելով նրա աշխատանքի համար լավագույն տարիքային խումբը:
[b]4. Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ՝ Հայաստանից հեռանալուց հետո
[/b]
Կկրթեմ մարդկանց (Մարզիչների, տեխնիկական տնօրենների, մարզական տնօրենների, մարզական բժիշկների և ֆուտբոլի հետ կապ ունեցող այլ մասնագետների), որոնք հավատում են նախագծին: Նրանք կշարունակեն աշխատանքը, երբ կհեռանամ Հայաստանից:
[b]5. Ենթակառուցվածքների կատարելագործում
[/b]
Գիտեմ և կարևորում եմ ՀՖՖ-ի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործման մեծ ջանքերը»:
Նմանատիպ նյութեր
2197 դիտում
20:35 18-12-2018
Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն
1587 դիտում
18:04 28-05-2019
Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ
1998 դիտում
18:06 26-11-2019
ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2257 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2920 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2431 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում