211652_close_icon
views-count2101 դիտում article-date 11:41 13-02-2019

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BE%D1%81%D0%B4%D0%BE%D0%BB%D0%B3-%D1%81%D1%88%D0%B0-%D0%BF%D0%BE%D0%B1%D0%B8%D0%BB-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D1%80%D0%B5%D0%BA%D0%BE%D1%80%D0%B4/a-47489898]Deutsche Welle[/url]-ն։ Թիվը, որը բերված է փաստաթղթում, արտացոլում է պետպարտքի վիճակը փետրվարի 11-ի դրությամբ: Ինչպես հունվարի սկզբին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, որը վերլուծել է ֆինանսների նախարարության տվյալները, ԱՄՆ-ի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում (2017 թվականի հունվարի 20-ից) ավելացել է ավելի քան 2 տրլն դոլարով: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետպարտքը 2017 թվականին ՀՆԱ-ի 108 տոկոսից 2023 թվականին կաճի ՀՆԱ-ի մինչև 117 տոկոսը: Բարաք Օբամայի նախագահության 8 տարվա ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել է ավելի քան 9 տրլն դոլարով և հասել գրեթե 20 տրիլիոնի նշագծին:

Նմանատիպ նյութեր