211652_close_icon
views-count1139 դիտում article-date 12:47 17-02-2015

Brent Նավթի գինը հասել է 62 դոլարի նշագծին

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն այսօր առավոտյան լոնդոնյան Ice Futures բորսայում բարձացել է 0,72 դոլարով՝ հասնելով վերջին 2 ամիսների ամենաբարձր՝ 62,12 ԱՄՆ դոլար նշակետին՝ 1 բարելի դիմաց, գրում է Bloomberg պարբերականը: WTI Տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նյույորքյան էլեկտրոնային բորսայում այսօր առավոտյան բարձրացել է 0,43 դոլարով՝ կազմելով 53,21 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց: Ներդրողները լավատեսորեն են նայում փաստին, որ շուկայում գրանցված բացասական տենդենցը փոփվում է և շարունակվում է գնաճը: Կարծիքը կիսել են նաև Քաթարի ու Քուվեյթի նավթային ոլորտի առաջատար մասնագետները:

Նմանատիպ նյութեր