211652_close_icon
views-count1651 դիտում article-date 14:03 13-02-2019

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում։ Նախարարը և դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։ Պավել Չեպլակը Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել է մի շարք տնտեսական համաժողովների մասին, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցեր, նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվող թեմաներին։ Կողմերը պայմանավորվել են ամփոփել նախորդ նիստի արձանագրություններով ամրագրված արդյունքները և սկսել առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Նմանատիպ նյութեր