3375 դիտում
17:01 13-02-2019
Դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ
37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի
առթիվ։ Տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ
ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին
հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի
կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել
այն մասին, որ Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական
դրդումներով, օգտագործելով պաշտոնական դիրքը, դպրոցի ուսուցիչուհիներից
մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում, շուրջ 9 ամիս, մեկ այլ
ուսուցչուհու փոխարինող դասաժամերն հատկացնելու համար, որպես կաշառք նրանից
ստացել է ամսական 10000-20000 ՀՀ դրամ։
Ըստ ձեռք բերված տվյալների նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից
2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50000 դրամ՝
վերջինիս հաստիքը չկրճատելու համար։
Բացի այդ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ․
դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի
հիմունքներով` իրեն համար շահեկան և ձեռնտու պայմաններում, ինչպես նաև
դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները
վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի
տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։
Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով անձանց
օրինական շահերին առերևույթ պատճառվել է էական վնաս՝ 507․000 ՀՀ դրամի
չափով։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ
պարունակում են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձին
կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, ինչպես նաև
պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու հատկանիշներ՝
Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ
հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և
38-308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի
Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 37 դպրոցում
առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի
առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի
1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ այլ
քրեական գործ, որի նախաքննությունը ևս շարունակվում է։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից