211652_close_icon
views-count1438 դիտում article-date 22:26 13-02-2019

Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ Էդգար Պենյա Պառային

Փետրվարի 12-ին Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State): Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան հայ-վատիկանյան վաղեմի, սերտ ու բարեկամական հարաբերություններին: Դեսպան Նազարյանն ընդգծեց Հայաստանի համար Սուրբ Աթոռի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հայտնեց դրանք ընդլայնելու ուղղությամբ իր պատրաստակամության մասին: Գերաշնորհ Պենյա Պառան, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վստահություն հայտնեց, որ հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունները շարունակելու են առավել զարգանալ: Վատիկանում կայացած հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի մոտեցումներին:

Նմանատիպ նյութեր