211652_close_icon
views-count1207 դիտում article-date 13:00 14-02-2019

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն ընդունելություն է հայտարարում

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով. 1) ընդունելության ձևի լրացում, 2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում, 3) փաստաթղթերի ստուգում, 4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ, 5) հարցազրույց: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ), Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված), Մկրտության վկայական, Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից, Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա), Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից, Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից: Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

Նմանատիպ նյութեր