211652_close_icon
views-count3887 դիտում article-date 17:47 24-02-2020

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար: [b] Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.[/b] 1. ընդունելության ձևի լրացում, 2. ընդունելության փաստաթղթերի ներկայացում, 3. փաստաթղթերի ստուգում, 4. գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ, 5. հարցազրույց: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.  Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),  Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),  Մկրտության վկայական,  Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,  Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ  Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),  Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,  Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:   Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2020 թ. փետրվարի 20-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Տեղեկությունների համար 1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով, 2. գրել՝ [email protected] էլհասցեին: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy  ֆեյսբուքյան էջը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր