211652_close_icon
views-count3144 դիտում article-date 13:12 14-02-2019

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում կքննարկեն սիրիական ճգնաժամը

Սիրիական ճգնաժամն այսօր Սոչիում քննարկելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Օրակարգում 3 հիմնական հարց է՝ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, իրավիճակը Իդլիբ նահանգում և Սիրիայի Սահմանադրության հարցը: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Սա այս ձևաչափով արդեն 4-րդ գագաթնաժողովն է լինելու: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր թուրք և իրանցի գործընկերներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ: Եռակողմ այս հանդիպման մասին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են իրենց վերջին հանդիպման ժամանակ՝ հունվարի 23-ին Մոսկվայում, հետո այն համաձայնեցել են նաև Իրանի նախագահի հետ: Գագաթնաժողովի նախօրեին Անկարա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, և նրա բանակցությունների օրակարգի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր:

Նմանատիպ նյութեր