Ավտովթար Վանաձորում. բախվել են Volkswagen Bora-ն ու Renault-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1 հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 68-ամյա Արտեմ Կարապետյանի վարած Volkswagen Bora մակնիշի 04 ON 484 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 64-ամյա Անդրանիկ Ասլանյանի վարած Renault մակնիշի 35 AQ 858 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Volkswagen bora-ի վարորդ Ա. Կարապետյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի