3380 դիտում
23:47 14-02-2019
«Ռեստարտ» նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20 հազար դոլարի գրանտ է ստացել․ ԵՊՀ ՈւԽ նախագահ
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանն ու Սորոսի հիմնադրամի կողմից վերջերս ստացած 20.000$ գրանտի ապացույցին:
[b]Գրառումը ներկայացնում ենք ստորև[/b]՝
«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին:
Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին(հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում:
Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են:
Զգոն եղե՛ք»:
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի գրառման [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2042802315773129&set=a.145185508868162&type=3&theater]հղումը[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2499 դիտում
10:33 12-03-2019
Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը․ «Իրավունք»
2498 դիտում
11:41 18-03-2019
Վարչապետի տիկնոջ գրասենյակը հերքում է՝ Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել
11834 դիտում
13:39 01-06-2018
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պաշտոնական հայտարարություն է արել
Այս բաժնից
880 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1081 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1033 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան