2501 դիտում
11:41 18-03-2019
Վարչապետի տիկնոջ գրասենյակը հերքում է՝ Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ է ստացել:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից տրամադրել են հերքումը, որը ներկայացնում ենք ստորև.
««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաեւ Աննա Հակոբյանը» հոդվածը աղբյուրը` (https://www.iravunk.com/news/79422?fbclid=IwAR1KfTHqMVCKVWHHEey1Ropnid6ZbcygtjJwEE28xDxnOHL6bqfdgcyKOKA) չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել:
Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել»:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
10:33 12-03-2019
Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը․ «Իրավունք»
3380 դիտում
23:47 14-02-2019
«Ռեստարտ» նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20 հազար դոլարի գրանտ է ստացել․ ԵՊՀ ՈւԽ նախագահ
Այս բաժնից
757 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
736 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1183 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի