1169 դիտում
13:23 15-02-2019
Իրապես կարևոր մշակույթ ձևավորվեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում. Տիգրան Մուկուչյան
«Առաջին անգամ, ըստ էության, Սահմանադրական դատարանում, նաև ԿԸՀ-ում որևէ վիճարկում չեղավ: Մենք չունեցանք սահմանադրական արդարադատության կարգով, նաև ընտրական հանձնաժողովներում արդյունքների վիճարկում: Սա խոսում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման և միաժամանակ ընտրական գործընթացի առավելագույն թափանցիկության մասին»,- նման գնահատական հնչեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց` նախկինում անգամ սահմանադրական վիճարկման փուլում ոչ միշտ է եղել պատշաճ ապացուցողական բազա: Եվ սահմանադրական կարգով ընտրական գործընթացի վիճարկումը Մուկուչյանը համարեց պարզապես ընդունված տրամադրության արտահայտման ձև: «Երբ ընտրական գործընթացը և նրա արդյունքները խնդիր չեն հարուցում քաղաքական ուժերի մոտ, նրանք ընդունում են այդ արդյունքները, դա հանգեցնում է սահմանադրական արդարադատության կարգով վիճարկումներ չունենալուն: Դա իրապես կարևոր մշակույթ էր, որ ձևավորվեց այս ընտրությունների արդյունքում»,- նշեց Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համաձայն:
Նմանատիպ նյութեր
3017 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
2771 դիտում
10:05 02-02-2017
Ընտրությունների օրը նշանակված է ապրիլի 2-ին։ Այս պահին սա է. Տիգրան Մուկուչյան. «Ժողովուրդ»
2314 դիտում
15:28 16-12-2018
Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Տիգրան Մուկուչյան
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր