211652_close_icon
views-count1945 դիտում article-date 10:31 16-02-2019

Արցախի հարցը՝ համաշխարհային անվտանգու­թյան պատկերացումների շրջանակում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մյունխենում երեկ մեկնարկել է անվտանգության ամենա­մյա համաժողովը, որը միջազ­գային անվտանգության օրա­կարգի տարեկան քննարկման ամենահեղինակավոր հար­թակներից է, որտեղ ամեն տա­րի հավաքվում են տասնյակ պետությունների նախագահ­ներ, վարչապետներ, դիվանա­գետներ և քննարկում համաշ­խարհային անվտանգության հարցերը: Մյունխենի ներկայիս համա­ժողովում, իհարկե, չեն մաս­նակցում համաշխարհային քա­ղաքականության «աստղերից» շատերը՝ Թրամփ, Պուտին, Մակրոն, Նեթանյահու, չկա Իրանի նախագահը, սակայն դա չի խանգարել կազմակեր­պիչներին հայտարարել, որ հա­մաժողովը ամենամեծն ու կարևորագույնն է լինելու իր հիսնամյա պատմության ընթաց­քում: Հայաստանը Մյունխենի հա­մաժողովում ներկայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Թե ինչու չի մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Ի դեպ, Մյունխեն չի մեկնել նաև Ադրբեջանի նախագահը: Փոխարենը այնտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեր­թական՝ թվով հինգերորդ հան­դիպումը: Սակայն մենք, իհար­կե, Մյունխենի համաժողովը պետք է դիտարկենք անվտան­գության շատ ավելի լայն դիա­պազոնով և այս իմաստով արցախյան հարցը տեղավորենք համաշխարհային անվտանգու­թյան մեր ավելի լայն պատկերացումների շրջանակ՝ այդ հա­մատեքստում մատուցելով աշ­խարհին մեր լայն պատկերա­ցումների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր