211652_close_icon
views-count3143 դիտում article-date 13:57 16-02-2019

Բակո Սահակյանը փրկարար ծառայության նախկին ղեկավարին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նմանատիպ նյութեր