211652_close_icon
views-count45491 դիտում article-date 17:09 16-02-2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ՃՈ վաշտի դասակների հրամանատարներ են նշանակվել

Այսօր, փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով Կարապետ Հարությունյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտի նույն դասակում ավագ տեսուչ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով Արա Շահնազարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով ամիսներ առաջ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից։ Ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ Կ․ Հարությունյանը համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է ճանապարհային ոստիկանության աշխատանքներին։ Նա նաև բազմաթիվ կյանքեր է փրկել։ Երբ իր սպասարկած վարչական տարածքում տեղի են ունեցել ճանապարհատրասպորտային պատահարներ, իր գրծընկերների ու ներկայիս վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, նախկին հրամանատար Տիգրան Գրիգորյանի հետ վիրավորներին իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, որտեղ էլ բժիշկները կարողացել են փրկել վիրավորներին։ Իսկ Ա․ Շահնազարյանը ոստիկանության երկարամյա աշխատակից է, ով համարվում է ոստիկանության հնաբանակներից։

Նմանատիպ նյութեր