1434 դիտում
10:52 18-02-2019
Դավիթ Տոնոյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
649 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան