48723 դիտում
11:02 18-02-2019
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են Ազատամարտիկների այգում տեղի ունեցած դաժան ծեծի հանգամանքները. վիրավորը ծայրահեղ ծանր է, կասկածյալը «Արեշցի Զմեյ»-ն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Սամվել Պետրոսյանը։
Նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ ՝ 33-ամյա Ալբերտ Մարկոսյանին ծեծի ենթարկելու փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էրեբունու քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ Ա. Մարկոսյանը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում, ով փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով մինչև այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց է տեղափոխել հայրը, իսկ որդուն արնաշաղախ վիճակում հայտնաբերել է մայրը և նա ծեծի է ենթարկվել Ազատամարտիկների այգում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Մարկոսյանին դաժան ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ՝ «Զմեյ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Միրաքյանը։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խուզարկություն կատարեն «Զմեյ»-ի տանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Միրաքյանի կողմից Ա. Մարկոսյանին դաժան ծեծի ենթարկելու շարժառիթ է հանդիսացել Ա. Մարկոսյանի կողմից շուրջ 4 ամիս առաջ Հ. Միրաքյանին դանակահարելու հանգամանքը, ոը «խնամքով» դանակահարվածն ու դանակահարողը թաքցրել են և արդեն փետրվարի 16-ին հին հաշիվները մաքրելու նպատակով ժամը 16։00-ի սահմաններում հանդիպել են Ազատամարտիկների այգում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Միրաքյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես քարշային ենթակայանի ավագ մասնագետ, ում նկատմամբ քննիչը հերթական միջնորդությամբ դիմելու է դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում։
Դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը չի հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: