2434 դիտում
22:38 18-02-2019
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովը` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Թումանյանն ասել է. «Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերենով և հայ գիտնականների կաճառ` գիտության օջախ, հայկական ակադեմիա»: Նա երազում էր ունենալ համալսարան մեր կրթության համակարգում: Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան համալսարանի նրա ցանկությունն իրականացնել. 1919թ-ին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որի 100-ամյակը պետք է այս տարի նշենք, բայց, Գիտությունների ազգային ակադեմիան չհաջողվեց այդ ժամանակ կազմակերպել, այն կազմակերպվեց ավելի ուշ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ Թումանյանին համարում են ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: Երբ կարդում ես նրա հրապարակախոսական նյութերը, կարծես մի քանի օր առաջ է գրել դրանք: Բացի այդ որ գրել է, խնդիրը վերհանել է, նաև լուծումներ է առաջարկել»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, հայտարարեց, որ պետությունը նպատակ ունի Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումները վերածել համազգային տոնախմբության:
Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության, գրական-հասարակական գործունեության վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատություններից:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1920 դիտում
23:36 15-02-2019
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան