211652_close_icon
views-count1499 դիտում article-date 16:07 19-02-2019

Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագիր կներկայացվի՝ Կառավարությոն 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով

Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարության 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր մարտի առաջին տասնօրյակում կներկայացվի ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․ Այդ թվում՝ - 3 նոր մանկապարտեզների կառուցում, - 1 նոր մշակույթի տան կառուցում, - 1 նոր արվեստի դպրոցի կառուցում, - 3 մանկապարտեզների հիմնանորոգում, - 2 մշակույթի տների հիմնանորոգում, - 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում, - 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում, Ինչպես նաև՝ մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր 1-ական ծրագրեր: Նշենք, որ 2018թ․ ամբողջ տարվա ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել:

Նմանատիպ նյութեր