1267 դիտում
18:27 07-08-2019
Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
ՀՀ կառավարությունը 2019թ. ընթացքում 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է հաստատել, որոնք կիրականացվեն Հայաստանի մարզերում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում
«234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, 24 բնակավայրերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
19:04 07-08-2019
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան
1001 դիտում
16:30 29-08-2022
Գյումրիում 3,39 մլրդ դրամի 6 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 53 ենթածրագրերով. մարզպետարան
1496 դիտում
16:07 19-02-2019
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագիր կներկայացվի՝ Կառավարությոն 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»