3861 դիտում
23:16 19-02-2019
Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ բողոքարկման դիմումով Տատյանայի փաստաբանները խնդրում էին արդարացնել իրենց պաշտպանյալին՝ հայտարարելով, որ նրա գործողություններում հանցանք չկա:
2018 թվականի նոյեմբերի 20-ին դատարանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է ճանաչել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ 200-ժամյա հարկադիր աշխատանքների տեսքով:
Բացի այդ, դատարանը մասնակիորեն բավարարել է Ջիգարխանյանի հայցը բարոյական վնաս հասցնելու մասին և ամբաստանյալին պարտավորեցրել է 200 000 ռուբլի փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն:
Նմանատիպ նյութեր
7151 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
12852 դիտում
23:19 20-11-2018
Մոսկվայի դատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի
832 դիտում
14:26 17-05-2023
Փարիզի դատարանն ուժի մեջ է թողել Սարկոզիի դատավճիռը
Այս բաժնից
721 դիտում
13:33 02-01-2025
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին․ Գագիկ Համբարյան
490 դիտում
13:14 02-01-2025
Գազայի հարավում վրանային ճամբարին իսրայելական ավիահարվածից առնվազն 10 մարդ է զոհվել
727 դիտում
13:00 02-01-2025
ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցավ Բելառուսին