1880 դիտում
16:14 20-02-2019
Դեսպան Արա Այվազյանը մասնակցել է Մեքսիկայի նախագահի կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությանը
Փետրվարի 12-16-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվում էր Կոստա Ռիկայում։ Փետրվարի 13-ին կայացավ երկրի նախագահ Կառլոս Ալվարադո Կեսադայի (Carlos Alvarado Quesada) կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի դեսպանը։ Այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան երկրի օրենսդիր, գործադիր և գործարար շրջանակների հետ։
Փետրվարի 14-ին Արա Այվազյանը հանդիպումներ ունեցավ Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Մարիա Ինես Սոլիս Կիրոսի (María Inés Solís Quirós), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կարինե Նինյոս Գուտյերեսի (Karine Nino Gutierrez), Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սիոմարա Ռոդրիգես Էրնանդեսի(Xiomara Rodriguez Hernandez) հետ։ Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման, այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման, մասնավորապես՝ փոխայցերի կազմակերպմանն առնչվող հարցեր։
Փետրվարի 15-ին դեսպան Այվազյանին ընդունեց Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Վենտուրա Ռոբլեսը (Manuel Ventura Robles)։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կոստա Ռիկայի երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ իրավական դաշտի ընդլայնումը, փոխայցելությունների կազմակերպումը, տնտեսական համագործակցության զարգացումը։ Անդրադարձ եղավ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին:
Կոստա Ռիկա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև գործարար շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները։ Առանձին հանդիպում կայացավ Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
14:12 18-01-2017
Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում ու Կուբայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1551 դիտում
22:02 22-02-2017
Ռուսաստանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ
2645 դիտում
22:21 09-04-2018
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից