211652_close_icon
views-count2648 դիտում article-date 22:21 09-04-2018

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին

Ապրիլի 9-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններին, ովքեր Երևանում են ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Ողջունելով դեսպաններին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները: Քննարկվեցին Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ուղղություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերրը: Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Նմանատիպ նյութեր