2528 դիտում
23:04 20-02-2019
Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարվել. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:
Հանդիպումների վերաբերյալ տարածված տեղեկություններից մեկում նշվել է, որ իբր Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում։Հարցի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որին ի պատասխան նշել են.
«Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի բարձրացվել։ Միևնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են սերտ և վստահելի հարաբերություններ, և քննարկման համար փակ թեմաներ չկան»:
ԱԳՆ պատասխանի մեջ նշված է նաև, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հենց այս դիրքորոշումն էր արտահայտել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
10610 դիտում
15:05 07-10-2017
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում