2086 դիտում
22:28 20-02-2019
Գրպանահատության դեմ գործուն միջոցներ կձեռնարկվեն. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը: Արձանագրվել է, որ նշված վարչական շրջանների տարածքում անձնական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 32.4 տոկոսով: Մասնավորապես, արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն դեպքերն աճել են 31.9 տոկոսով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 32.2տոկոս:
Գողության դեպքերի աճի պատճառների բացահայտման նպատակով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատախազության կողմից իրականացված վերլուծությունից պարզվել է, որ արձանագրված դեպքերի զգալի մասը՝ 30-35%-ը, կատարվել են հասարակական տրանսպորտում՝ երթուղային ավտոբուսներում՝ քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների և այլ իրերի գաղտնի հափշտակության ձևով:
Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հանցատեսակով հափշտակված արժեքները մեծ չափերի չեն լինում, սակայն առավել խնդրահարույց է հանգամանքը, որ հաճախ գրպանահատության զոհեր են դառնում երթուղային տրանսպորտով երթևեկող սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ և ոչ այքնան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որոց համար նման կորուստն առավել զգալի է: Բացի այդ՝ պարզվել է, որ տուժողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց նկատմամբ արձանագրված հանցագործության յուրաքանչյուր դեպք բացասական է ազդում երկրի զբոսաշրջային իմիջի և ոլորտի զարգացման վրա:
Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գրպանահատության դեպքեր են արձանագրվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, այսինքն խնդիրն ունի ընդհանրական բնույթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով:
Երևանի քաղաքապետարանից պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ շրջաբերական է ուղարկվել ներհամայնքային երթուղիներն սպասարկող ընկերություններին, որպեսզի հնարավորության սահմաններում տրանսպորտային միջոցների ուղեսրահում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև 10-օրյա ժամկետում տեղադրվեն անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»