3109 դիտում
21:11 20-02-2015
«Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից տուժածներին խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, ճանաչվել են տուժողներ։ Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործողությունների արդյունքում խնդրում ենք դիմել Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7786 դիտում
20:42 24-01-2022
Դավիթ Կիրակոսյանը նշանակվել է ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին