211652_close_icon
views-count2175 դիտում article-date 20:41 26-02-2015

«Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից տուժածներին դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից՝ խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քաղաքացու գրավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված ընկերության տնօրենի հետ կնքվել է ավիատոմսերի և հյուրանոցի փաթեթների ձեռքբերման պայմանագիր, որոնց դիմաց քաղաքացին վճարել է։ Մինչդեռ ավիատոմսերն ու փաթեթները չեն ամրագրվել, իսկ քաղաքացու վճարված գումարը յուրացվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած անձանց շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին է դիմել ևս 3 անձ և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։ Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործողությունների արդյունքում, խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր