211652_close_icon
views-count2185 դիտում article-date 22:40 20-02-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներինառնչվող մի շարք հարցեր։ Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։ Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր