2195 դիտում
15:10 21-02-2019
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկում են մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրները
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Աշխատանքային խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում արդեն իսկ կայացել է աշխատանքային խմբի 3 հանդիպում-քննարկում։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից բացահայտված մրցակցային խնդիրներից են, օրինակ՝ որոշ դեպքերում լիցենզիաների և թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը, դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, սեղմված բնական և հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը և հնարավոր թերլցումները, բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը և այլն։
Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է խնդրի լուծման փոխհամաձայնեցված նախնական որոշում և արձանագրվում են հետագա գործողությունները, որոնք պետք է միտված լինեն տվյալ ոլորտի մրցակցության սահմանափակման վերացմանը։
Քննարկումների ընթացքը մեկնաբանելով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է․ «Այս քննարկումների շարքը նախաձեռնել ենք, որպեսզի լսենք բոլոր կողմերի կարծիքը և առաջարկությունները։ Արդյունքում այն կարգավորումները, որոնք ակնհայտ անհրաժեշտ են, կձևավորվեն աշխատանքային մթնոլորտում՝ միմյանց լսելով։ Այնուհետև աշխատանքային խմբի առաջարկությունները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատմանը։ Կներկայացնենք այն առարկայական կարգավորումները, որոնք տրամաբանորեն պետք է հաջորդեն մրցակցային դաշտն ավելի կատարյալ և ավելի պարզ ու հասկանալի դարձնելու համար»։
Օրակարգում ներառված հարցերը դեռևս չեն սպառվել և քննարկումները շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
802 դիտում
19:06 23-02-2024
Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան