2495 դիտում
16:56 21-02-2019
Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչև 2019-ի մայիսի 1-ը
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ի նիստում ընդունել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախկին նիստում վարչապետի կատարած դիտարկումներից հետո ճշգրտումներ են արվել և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Ն Փաշինյանն էլ նշեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու:
«Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նվարչապետը։
Նախարարը հավելեց, որ դա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նա նաև նշեց, որ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:
Վարչապետն ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, և առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը: «Մայիսի մեկը ռեալ կլիներ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
15:21 06-12-2018
Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել, ղեկը տեղափոխել ու շահագործել
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան