211652_close_icon

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պատրաստակամ է աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում

views-count2507 դիտում article-date 17:45 21-02-2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա: Հավատարիմ իր որդեգրած դիրքորոշմանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր