211652_close_icon
views-count1297 դիտում article-date 19:35 21-02-2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, նոր ներդրումների ներգրավման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման, ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացման կարևորությունը: Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությանն ու շարունակականության ապահովմանը, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր