211652_close_icon
views-count37527 դիտում article-date 22:57 21-02-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. քաղաքացուն ասել են՝ «Ամուսնուդ Ռուսաստանից պառկած տուն կբերեն, տղայիդ էլ ԱԱԾ-ն կտանի և ողջ դուրս չի գա «ԿաԳեԲե»-ից»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Գ.Ա.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վերջինս փետրվար ամսի սկզբին Արտաշատի ոստիկանություն հայտնել է, որ ինքը Մասիս քաղաքում որպես միջնորդ հանդիսացող՝ Մասիսի բնակիչ Հայկ. Բ.-ին 6 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, ինչի դիմաց Հայկ Բ.-ն իրեն վճարել է 800 հազար դրամ, իսկ մնացած 5 մլն 200 հազար դրամը մինչև օրս չի վճարել: Փաստի առթիվ Մասիսի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում լսել է Գ. Ա-ին, ով լրացուցիչ բացատրություն է տվել, որ Հայկ Բ.-ն, գալով իր տուն, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, իրենց տանը իր ընտանիքի անդամների հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ ամուսնուն Ռուսաստանից պառկած տուն կբերեն, իսկ տղային «ԿաԳեԲե»-ն կտանի ու հետ չի գա և այդ ամենի տակ իրեն թուղթ է տվել ստացական, որտեղ լրացված է եղել, որ իբրև ինքը Հայկ Բ.-ից ստացել է մնացած 5 մլն 200 հազար դրամ գումարը: Արտաշատի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայկ Բ.-ին հայտնաբերելոււ ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր