8695 դիտում
15:35 17-08-2016
Ինչպես կնոջը չի կարելի հարցնել՝ քանի անգամ ես ամսվա ընթացքում ամուսնուդ դավաճանում, այնպես էլ սոցիոլոգիայում կան հարցեր, որոնք ուղղակի չի կարելի տալ. Ա. Ադիբեկյան
Ինչպես կնոջը չի կարելի հարցնել՝ քանի անգամ ես ամուսնուդ ամսվա ընթացքում դավաճանում, այնպես էլ կան հարցեր, որոնք չի կարելի տալ սոցիոլոգին. թե՜ մեկը, թե՜ մյուսը, միևնույն է՝ չեն պատասխանի: Այսօր լրագրողներին որոշ մասնագիտական նրբություններ բացատրեց Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով կանանց ծխել-չխծելու թեմային:
Ներկայացնելով կանանց շրջանում ծխելու վիճակագրությունը՝ Ա. Ադիբեկյանն ասաց, որ եթե նախկինում կանանց քիչ տոկոսն էր ծխում և ծխում էին մեծահասակները, ապա այժմ վիճակը փոխվել է հօգուտ ծխող կանանց երիտասարդացման և ավելացման. խոպանում ամուսիններ ունեցող, ինչպես նաև այրի ու միայնակ կանայք միայնությունը փոխարինում են սիգարետով:
Կանանց ծխելու հարցում, ըստ Ադիբեկյանի, իր դերն ունի նաև գենդերային հավասարությունը, տվյալ դեպքում այն, որ կանայք ամեն ինչում ձգտում են նմանվել տղամարդկանց:
Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում կանանց ծխելու վերաբերյալ հարցումները երկու տարվա թարմության են, քանի որ նման սոցիոլոգիական հարցում պատվիրելու շահառուներ չկան: Իսկ 2014 թվականին արված հարցումներով , օրինակ՝ Հայաստանում կանանց 6%-ը ծխել է:
Ըստ սոցիոլոգի՝ ծխող կանանց միավորում է մեկ բան՝ նրանք ծխող ծնողների զավակներ են:
Նմանատիպ նյութեր
3059 դիտում
00:02 05-03-2021
«Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․». Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
20929 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է