3448 դիտում
10:40 22-02-2019
Վարչապետի հայտարարությունները մտահոգիչ են. ո՞ւմ է ուղղված նրա նախազգուշացումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակներում:
Բոլորն ունեին շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որևէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:
Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստին, նշանակում է` կան նախադրյալներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
20169 դիտում
16:51 16-09-2016
Երկրապահ ազատամարտիկների վերջին նախազգուշացումը ճոյտանմաններին
2708 դիտում
13:49 27-01-2017
Եմենում կարող է սով սկսվել. ՄԱԿ-ի նախազգուշացումը
Այս բաժնից
1057 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»