3357 դիտում
10:49 22-02-2019
Համանախագահները ոգևորված են. Փաշինյանը Դավոսում ԼՂ հարցով ինչ-ինչ թեզերի շուրջ համաձայնության է եկել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են պահվել հանդիպումից անմիջապես հետո, սակայն, արարողակարգի համաձայն, տարածաշրջանային այցի ընթացքում դրա մասին արդեն խոսվում է պաշտոնական հաղորդագրությամբ:
Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ այդ համաձայնությունների հետ կապված համանախագահները լուրջ ոգևորվածության մեջ են: Բանն այն է, որ համանախագահներին ուրախացնում է այն փաստը, որ հեղափոխությունից հետո բանակցությունների՝ որոշակիորեն արգելակված գործընթացը սոսկ ճանաչողականից մտնում է «կառուցողական հուն»: Նաև դրանով էր պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, քանզի արդեն վերլուծություններ էին կատարվում, որ նրանք ստվերվում են «ոչ պաշտոնական» և «ինքնուրույն» բանակցությունների ֆոնին:
Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետ Փաշինյանն իր թիմակիցներին «սաստել» է Արցախի հիմնահարցով մի շարք հարցազրույցների համար և կոչ է արել այս թեմայով որևէ հրապարակային մեկնաբանություն չանել առանց իր հետ համաձայնեցնելու՝ «բլթոցներից» խուսափելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
11:35 20-06-2023
Հին-նոր թեզերի գեներացման «միամսյակ»․ «Փաստ»
1925 դիտում
16:15 20-04-2022
Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ․ Փաշինյանը՝ Վոլոդինին