Ֆրանսիացի կինոաստղ Սամի Նասերին ժամանեց Երևան. Hayeli.am ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տաքսի» ֆիլմի աստղ, ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին այսօր ժամանեց Հայաստան, հայտնում է Hayeli.am-ը:
Դերասանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մի շարք լրագրողներ, որոնց ֆրանսիացի աստղը ողջունեց Շառլ Ազնավուրի La Boheme երգով:
«Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց ունեմ շատ հայ ընկերներ: Գիտեմ նաեւ, որ սա լեգենդար Շառլ Ազնավուրի հայրենիքն է»,- նշեց դերասանը: