4747 դիտում
22:27 24-02-2019
Հենրիխ Մխիթարյան. Մենք պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 27-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/24/1118291/]խաղից[/url] (2:0) հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Հիանալի առաջին խաղակես անցկացրինք:
Կարծում եմ՝ եթե չլիներ Լենոյի հիանալի սեյվը, ապա դժվար թե խփեինք առաջին գոլը: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջին գոլի համար շնորհակալություն պետք է հայտնենք Լենոյին:
Երկրորդ խաղակեսը մի փոքր այլ ստացվեց: Մրցակիցը վերադարձավ խաղի մեջ, մենք հակագրոհների լավ տարբերակներ ունեինք, սակայն, ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել:
Ես սիրում եմ գոլային փոխանցումներ կատարել բոլորին, ոչ միայն Լակազետին: Կարծում եմ, որ ֆուտբոլիստների միջև համագործակցությունը հիանալի էր ու մենք կարող էինք 3-4 անգամ էլ հասնել հաջողության: Սակայն սա ֆուտբոլ է ու մենք պետք է շարունակենք նույն կերպ: Ցանկանում էինք, որ մեր երկրպագուները շատ գոլեր տեսնեին, սակայն կարողացանք խփել միայն երկուսը:
Հիմա կկենտրոնանանք «Բորնմութի» հետ խաղի վրա: Շատ դժվար խաղ է լինելու ու պետք է պատրաստվենք: Մենք դեռևս պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել:
Շատ ուրախ ենք, որ Լակազետն այսքան գոլ է խփում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի իր արդյունավետության շարքը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում է Armsport.am-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2314 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2977 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2488 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում