2938 դիտում
16:33 26-02-2019
Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. Վազգեն Ռշտունի
Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։
Նրա խոսքով՝ կոռուպցիան այն խնդիրն է, ինչի դեմ, նախ և առաջ, պետք է պայքարի դատական իշխանությունը, քանի որ դատական համակարգի ներկայացուցիչները, լինելով արդարադատության գործընթացների բուրգում, առաջինը պետք է զերծ մնան նման գործելաոճից։
Հավելեց, որ ՀՀ պետական մյուս մարմինների աշխատողների աշխատավարձերի համեմատ, դատավորների աշխատավարձը բավականին բարձր է։
«Սակայն որքան էլ բարձր լինի աշխատավարձը, միևնույն է՝ պետությունից սպասելիքները շատ ավելի շատ են«-ընդծեց Ռշտունին։
Նրա կարծիքով՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը.
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
21:19 11-04-2023
Պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումը առողջապահության նախարարության օրակարգում է․ Ջումայան
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան