5399 դիտում
10:56 27-02-2019
Չեմ կասկածում, որ Աննան հավաքագրված գումարները կօգտագործի արդյունավետ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին երկու օրերին բազմաթիվ նյութեր եմ կարդացել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրատվություններ արած ընկերությունների ցանկի մասին: Թեև ոչ միշտ էր դրա մասին ուղիղ տեքստով ասվում, բայց հրապարակումների ենթատեքստը հետևյալն է. ինչպես առաջ մեծահարուստները ցանկանում էին հաճոյանալ նախորդ իշխանությանը, այդպես էլ հիմա ձգտում են ներկա իշխանության «աչքը մտնել», և էլի «մուծվում» են: Բայց հաշվի չի առնվում մի կարևոր պահ՝ առաջ այդ նվիրատվությունների մի մասն արվում էր գաղտնի, «սև» գումարներով, և դրանց չափը, հետևաբար, նաև՝ օգտագործման եղանակն անվերահսկելի էր: Հիմա այդ ամենը թափանցիկ է, խոսքը՝ «սպիտակ» գումարների մասին է, որոնց մասին տեղեկությունը հրապարակային է, դրվում է կայքում՝ ուրեմն, այդ գումարների հետագա ընթացքին նույնպես կարելի է հետևել: Համաձայնեք, տարբերությունը հսկայական է:
Մոտավորապես նույնն է պարգևավճարների հարցը: Փողոցում մարդիկ ինձ ասում են՝ «առաջ դրանք կաշառք էին վերցնում, ուտում էին, հիմա սրանք պարգևավճար են դուրս գրում, ուտում են, ի՞նչ տարբերություն»: Տարբերությունը դարձյալ շատ մեծ է: Կաշառքը, «ատկատը», բիզնեսների մեջ խցկվելը մութ, անթափանցիկ, էլ չեմ ասում՝ հանցավոր ընթացք է, որի մասին մենք հստակ տեղեկություններ չունենք: Պարգևավճարների մասին մենք գիտենք, և հենց այդ պատճառով է, որ հնարավորություն ունենք խոսելու դրանց էթիկական կողմի մասին:
Դառնալով բարեգործական հիմնադրամներին, ես չեմ կասկածում, որ Աննան հավաքագրված գումարները կօգտագործի արդյունավետ ու դրանց մասին պատշաճ հաշվետվություն կտա հասարակությանը: Բայց ընդհանուր առմամբ բարեգործության վերաբերյալ ինձ, ճիշտն ասած, այլ հարց է հուզում: Մեզանում բարեգործությունը դիտարկվում է որպես մեծահարուստների բարի կամքի դրսևորում: Իսկ հարուստները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որպես կանոն, մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, և նման մարդիկ չեն կարող մինչև վերջ անկեղծ, անկաշկանդ ու անշահախնդիր լինել. նրանց ուղեղի ինչ-որ մի հեռավոր անկյունում կա բիզնես շահի գիտակցությունը: Ի տարբերություն Հայաստանի, զարգացած երկրներում բարեգործական հիմնադրամների գումարների մեծ մասը հավաքվում է հասարակ, ոչ հարուստ, միջին խավի մարդկանց նվիրատվություններով: Պարզապես նրանց պետք է համոզել, որ իրենց բարեգործությունն իսկապես օգուտ կբերի հասարակությանը: Նրանցից յուրաքանչյուրի նվիրաբերած գումարը մեծ չէ, փոխարենը մեծ է նրանց շահագրգռությունը, որ հիմնադրամը հասնի իր նպատակներին: Այդ մշակույթը մեզանում առայժմ բացակայում է:
․․․ Հայաստանում կա՞ն, օրինակ, կամավորների խմբեր, որոնք որոշակի պարբերականությամբ մի քանի օր աշխատում են հոսփիսներում, հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում: Թե՞ այնտեղ միայն հարուստներն ու պաշտոնյաներն են գնում՝ նկարվելու»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3618 դիտում
11:54 04-02-2022
Ահազանգ ոստիկանությանը. Ազատաշենում ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել. aravot.am
496 դիտում
11:13 01-04-2020
Երաշխիք չկա, որ հավաքագրված տվյալները հասանելի չեն լինի անբարեխիղճ մարդկանց և օտարներին․ «Առավոտ»
1853 դիտում
11:50 08-09-2015
2016թ.-ից Ռուսաստանը արեւային էներգիա կօգտագործի
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»